top of page

Էնթոնի Բլինքեն. ԱՄՆ-ն Աֆրիկան ​​«խոշոր աշխարհաքաղաքական ուժ» է համարում

Nov 19, 2021
1 min read


ԱՄՆ-ն Աֆրիկան «խոշոր աշխարհաքաղաքական ուժ» է ​համարում: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է AFP-ն։ Չինաստանը Սենեգալում Աֆրիկայի հարցով խոշոր հանդիպումից օրեր առաջ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է աֆրիկյան առաջնորդների գագաթնաժողով գումարել: Արեւմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցության (ECOWAS)` Աբուջայում գտնվող գրասենյակ ուղղված իր ուղերձում Բլինքենը Չինաստանին չի հիշատակել, բայց ասել է, որ գիտի, որ աֆրիկացիները «զգուշանում են թելերից», որոնք հաճախ առաջանում են արտաքին պարտավորությունների հետ կապված: «Ես ուզում եմ հստակեցնել. Միացյալ Նահանգները չեն ցանկանում սահմանափակել ձեր գործընկերությունն այլ երկրների հետ»,- ասել է Բլինքենը: «Մենք ցանկանում ենք էլ ավելի ուժեղացնել ձեր համագործակցությունը մեզ հետ: Մենք չենք ուզում ստիպել ձեզ ընտրել: Մենք ցանկանում ենք ձեզ ընտրություն տալ: Մեր մոտեցումը լինելու է կայուն, թափանցիկ եւ արժեքների վրա հիմնված»,- ասել է նա։ Այլ երկրների ենթակառուցվածքային գործարքները կարող են լինել «անթափանց, հարկադրող, ծանրաբեռնել երկրներին անկառավարելի պարտքերով, վնասել շրջակա միջավայրը եւ միշտ չէ, որ օգուտ են կբերեն այնտեղ ապրող մարդկանց»,- ասել է նա: «Մենք այլ կերպ կվարվենք», - վստահեցրել է Բլինքենը: «Շատ հաճախ աֆրիկյան երկրներին որպես կրտսեր գործընկերների են վերաբերվել, կամ ավելի վատ՝ որպես ոչ հավասարների»,- ասել է Բլինքենը: Սակայն Բայդենի վարչակազմը «համոզված է, որ ժամանակն է դադարեցնել Աֆրիկային ​ որպես աշխարհաքաղաքական սուբյեկտի վերաբերվել եւ սկսել վերաբերվել որպես հիմնական աշխարհաքաղաքական խաղացողի, ինչպիսին այն դարձել է»: Բլինքենը, որի այցը երեք երկրներ ներառում էր նաեւ Քենիան, խոստացել է համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Covid-19-ի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարը:

 
 
 

Comments


bottom of page