top of page

Էմանուել Մակրոնը՝ հայրենիք հայ ռազմագերիների վերադարձի մասին

Dec 20, 2021
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է ադրբեջանական գերությունից տասը հայ ռազմագերիների վերադարձը՝ դրան կցելով տեսանյութ։

«Տասը հայ զինվոր ազատ է արձակվել: Ես ցանկանում եմ ողջունել Եվրամիության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այս ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը։

 
 
 

Comments


bottom of page