top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Էկվադորի նախագահը չեղարկել է երկրում սահմանված արտակարգ դրությունը



Էկվադորի նախագահը չեղարկել է գործադուլների պատճառով երկրում սահմանված արտակարգ դրությունը, հայտնում է AP լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ որոշումը հաջորդել է կառավարության ներկայացուցիչների եւ Էկվադորի բնիկների խոշորագույն կազմակերպության միջեւ նախնական հանդիպմանը: Վերջինս երկու շաբաթ առաջ գործադուլ էր սկսել՝ պահանջելով նվազեցնել բենզինի գները, վերահսկել գյուղմթերքների գները եւ բարձրացնել կրթությանը հատկացվող բյուջեն: Լասոն՝ գործադուլը գլխավորող բնիկ առաջնորդին մեղադրել է հեղաշրջում կազմակերպելու փորձի համար: Մինչդեռ օրենսդիր մարմնի առցանց նիստի ընթացքում ընդդիմադիր «Հույսի միություն» կուսակցությունը, որը կապված է նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի հետ, պահանջել է Լասոյի հրաժարականը՝ հիմք ընդունելով «ներքին լուրջ անկարգությունների» պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, որն այժմ վերացվել է։ Լասոյին հեռացնելու համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնի 92 անդամի ձայները, իսկ վերոնշյալ ընդդիմադիր ուժը 47 մանդատ ունի:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page