top of page

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Jun 18, 2021
1 min read

2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

ՊՆ-ից հայտնում են, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը, զորակոչիկների դիմավորման, ընդունման, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի, վիճակահանության և բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։

ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին, հորդորել անել առավելագույնը` աշխատանքային բոլոր օղակներում արդարության և թափանցիկության սկզբունքը խստագույնս պահպանելու և ամառային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

 
 
 

Comments


bottom of page