Զորամասում հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դին
Mar 17, 2022
1 min read

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
ՊՆ-ից հայտնում են, որ ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:




Comments