Զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց
Oct 19, 2021
1 min read

Շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման կապակցությամբ զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց։ ՊՆ-ից հայտնում են, որ դրանց անխափան շահագործումն ապահովելու և մշտապես մարտունակ վիճակում պահելու նպատակով զորամասերում իրականացվում են ստուգման, մաքրման, յուղման և այլ աշխատանքներ։ Հայտնաբերված անսարքություններն ու թերություններն արագ շտկվում են սպասարկող անձնակազմի կողմից։




Comments