top of page

Զորամասերից մեկում ճշգրտվել են հրետանային դիվիզիոնի օպտիկական, հետախուզական սարքերը. ՊՆ

Jul 9, 2021
1 min read


Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ամրապնդելու, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք։ ՊՆ-ից հայտնում են, որ հընթացս ճշգրտվել են հրետանային դիվիզիոնի օպտիկական, հետախուզական սարքերը, ստուգվել են ամրակցված զինատեսակներին տիրապետելու հմտությունները և տրվել համապատասխան հրահանգներ։

 
 
 

Comments


bottom of page