top of page

Զորակոչիկների մասնագիտական ընտրություն

Jan 16, 2020
1 min read

Ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ՀՀ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, ինչպես նաև ԶՈւ ԳՇ երգի և պարի համույթում ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովներն անցկացրել են լսումներ և դիտումներ: Հանձնաժողովներում ընդգրկված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության, ինչպես նաև ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Մասնագիտական ընտրության փուլը հաղթահարած զինակոչիկների անվանացուցակները ներկայացվելու են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հաստատմանը: Մասնագետ նորակոչիկները վիճակահանությամբ կհամալրեն ՀՀ ԶՈւ ԳՇ և կայազորային զինվորական նվագախմբերը, ԶՈւ ԳՇ երգի և պարի համույթը:

 
 
 

Comments


bottom of page