top of page

Զոհվածների և անհետ կորածների աճյունների որոնողական աշխատանքները Վարանդայում արդյունք չեն տվել

Jan 17, 2022
1 min read


2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ աշխատանքներն այսօր էլ, ցավոք, արդյունք չեն տվել, որի պատճառ է հանդիսացել նաև եղանակային անբարենպաստ պայմանները: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

 
 
 

Comments


bottom of page