top of page

Զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել

Mar 25, 2021
1 min read

Պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնականն այսօր՝ մարտի 25-ին կդառնար 33 տարեկան։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգևը հանձնել է Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն:

«Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների, մասնավորապես՝ Նարեկ սարկավագի դերակատարումը պատերազմի օրերին։ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքները մշտապես գտնվելու են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

 
 
 

Comments


bottom of page