Զոհված զինծառայողների ցուցակում հայտնված ևս երեք զինծառայողներ ողջ են
Sep 29, 2020
1 min read
Արցախի պաշտպանության բանակը հայցում է հարազատների ներողամտությունը` ռազմական գործողությունների թոհուբուհում հնարավոր սխալների համար։

Արցախի պաշտպանության բանակը ևս մեկ անգամ հայցելով զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում է, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Հիշեցնենք` պաշտպանության բանակն այսօր ևս մեկ բարի լուր էր հայտնել` հերքելով զինծառայող Վահագն Թախմազյանի մաhվան մասին նախապես հրապարակած լուրը։ Արցախի պաշտպանության բանակը հայցում է հարազատների ներողամտությունը` ռազմական գործողությունների թոհուբուհում հնարավոր սխալների համար։




Comments