top of page

Զոհված զինծառայողների ծնողներն բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց

  • Jan 20, 2023
  • 1 min read

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Նրանք բողոքում են, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպի դեպքով քննությունը շատ դանդաղ ընթացք ունի, առերեսումները կասեցվել են

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

 
 
 

Comments


bottom of page