Զոհված զինծառայողի մոր՝ հացադուլ հայտարարած Անահիտ Կիրակոսյանի սպասելիքը ՀՀ իշխանությունից չէ

«Ես իրենցից (ՀՀ կառավարությունից-Ն. Գ.) սպասելիք չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության շենքի առջև արդեն չորրորդ օրը հացադուլ հայտարարած Անահիտ Կիրակոսյանը՝ զոհված զինծառայող Անդրանիկ Կիրակոսյանի մայրը: «Իմ ակնկալիքը ՌԴ-ից է: Կառավարությունն անհետ կորածների և գերեվարվածների ծնողներին ետ ուղղարկեց` մինչև ամսի 30-ը ժամկետ խնդրելով: Չգիտեմ՝ որքանով է հավաստի, բայց ես ավելի շատ հույսս դնում են ՌԴ-ի վրա և հույս ունեմ, որ նրանք անպայման որոնողական աշխատանքներ կկատարեն, որքան հնարավոր է, այդ երեխաներին իրենց տուն կբերեն»,- ասաց նա` պատասխանելով իր պահանջներին իշխանության արձագանքի մասին հարցին: Հիշեցնենք, իշխանության հրաժարականի պահանջով Կառավարության շենքի առջև անժամկետ հացադուլ է հայտարարել վեց մարդ: Անահիտ Կիրակոսյանն իրեն արդեն այդքան էլ լավ չի զգում, գլխապտույտներ ունի, բայց հացադուլը կշարունակի, քանի առողջությունը ներում է:




Comments