top of page

ԶԼՄ-ները հրապարակել են այն տեսանյութը, որում պատկերված է երիտասարդի սպանության պահը (տեսանյութ)

Aug 16, 2020
1 min read

Մինսկում հրաժեշտ են տվել ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկուն: Նրա թաղմանը եկել են հարյուրավոր մարդիկ: ԶԼՄ-ները հրապարակել են այն տեսանյութը, որում ենթադրվում է, որ պատկերված է երիտասարդի սպանության պահը ՕՄՕՆ-ականների արձակած կրակոցից:

Հրապարակված կադրերում երևում է, որ տղամարդը ձեռքերը վեր բարձրացրած գնում է դեպի անվտանգության ծառայության աշխատակիցները և նրանց ուղղությամբ ոչինչ չի նետում: Ինչ-որ պահի նա ցած է իջեցնում ձեռքերը և հետո ընկնում է:

Միևնույն ժամանակ, Բելառուսի ՆԳՆ-ը նախկինում հայտարարել էր, որ Տարայկովսկին մահացել է պայթուցիկ նյութից, որը պայթել էր նրա ձեռքերում:

«Հատուկջոկատայինների հետ դիմակայության ժամանակ, որոնք ժամանել էին հրապարակը բացելու համար, ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ: Պայթուցիկը պայթել էր ցուցարարի ձեռքում, վերջինս ստացել էր մահացու վնասվածք»,- ասվում է Բելառուսի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:



 
 
 

Comments


bottom of page