top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Զինվորների առաջ բոլորիս պարտքն է՝ անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել. ԱԳ նախարար

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև մեր զինվորները անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում, հիմա մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նախարարն անդրադարձել է նաև իր գործունեությանը, Այվազյանն ասել է. «Ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ բոլորիս պարտքն է՝ անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»: Հարցին՝ որն էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրականը մեզ համար՝ նախարարը մեկնաբանել է. «Դրականն այն է, որ պատերազմը կանգնեցվել է»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page