top of page

Զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ է գնել. Կոչուբաև

May 18, 2022
1 min read

Ապշում եմ, թե մեր երկրում սրանցից ինչքան շատ կա. զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ ա գնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նաեւ նշել է. «Ընդ որում, անգրագիտությունը և անկազմակերպվածությունը այն աստիճան բարձր է, որ իրենք իրենց էլ են բերման ենթարկում:

Օրինակ, այսօր փորձում էին բերման ենթարկել ոստիկանության օպերատիվ աշխատակիցների:

Սրանք էն աստիճան վարկաբեկված են, որ անգամ բաժիններում սպայակազմն է հայհոյում սրանց: Սրանք որևէ չափանիշ չունեն անխտիր ջարդել-փշրելով բերման են ենթարկում երեխաներին, կանանց, ծերերին»։

 
 
 

Comments


bottom of page