Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով 20-ամյա զինծառայող է մահացել
Nov 7, 2021
1 min read

Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:




Comments