top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Զեկույցն անպայման հրապարակվելու է. Անդրանիկ Քոչարյան


«Ես կարծում եմ՝ հիմա էլ այդ զեկույցը շատ կարեւոր է, որ այն օր առաջ ուսումնասիրվի: Լավ կլիներ այս պատերազմից առաջ այն ուսումնասիրվեր, որ հասկանայինք, թե ինչ թերությունների մասին է խոսքը եւ դրանք վերացած լինեին: Զեկույցն անպայման հրապարակվելու է:

Այնտեղ կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել եւ դասեր քաղած լինեիք: Արժեր, որ մեր անվտանգային կառույցները իրենց կարողություններն ավելի շեշտադրված լինեին՝ թե սպառազինության կառուցվածքի, թե մարդկային կառավարելիության մակարդակի բարձրացման առումով մենք արձանագրած լինեինք ավելի մեծ հաջողություններ:

Այս զեկույցի հրապարակումից հետո, եթե համապատասխան մարմինները տեսնեն քրեորեն հետապնդելի արարքներ կամ բացթողումներ, բնականաբար, դա կունենա հետևանք: Ես անձամբ այնտեղ տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016 թվականի քառօրյա պատերազմից անմիջապես հետո»,-այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է այս պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի, ասաց, որ վաղաժամ է այդ մասին խոսել, տարբեր առաջարկներ կան: «Ես ասում եմ, որ դա բերելու է քաղաքականացման և չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահ դադար վերցնելն է և դավաճաններ չփնտրելն է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պատերազմը սթափեցնող դեր ունեցավ:

«Հազարավոր զոհերի գնով մենք կարծես վիրտուալ տիրույթից կտեղափոխվենք դառը իրականության դաշտ եւ կհասկանանք, թե բոլորս ինչ պարտավորություններ ունենք, որ չառնչվենք դառը իրականությանը»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Ըստ նրա՝ Երևանում այնպիսի տպավորություն է, որ գիտակցում չկա, որ հակառակորդի կողմից ստացել ենք սանձազերծված պատերազմ, և այդ պատերազմի արդյունքում կրել ենք պարտություն: «Մեր պահանջները բանակից, զինվորականներից այնպիսինն են, որ գիտեք ինչ, էս ի՞նչ եք անում, էս ո՞նց եք այսինչ գյուղի մասին խոսում»,-ասաց նա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page