top of page

Զելենսկին հայտարարել է, որ կպայքարի Սաակաշվիլիի վերադարձի համար

Oct 3, 2021
1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կպայքարի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Կիեւ վերադարձի համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը, հաղորդում է Ստրանա.ua-ն: «Ես մշտապես զբաղվում եմ Ուկրաինայի քաղաքացիների վերադարձով, մենք բոլորս կաշխատենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է երկրի ղեկավարը: Նա նաեւ հավելել է, որ չգիտեր, որ Սաակաշվիլին մեկնել է Վրաստան եւ շատ զարմացել էր: Ես համարում եմ, որ Միխոն սխալ է վարվել՝ լքելով երկիրն ու չտեղեկացնելով Ուկրաինայի ղեկավարությանը:

 
 
 

Comments


bottom of page