top of page

Զելենսկին կրկին խոսել է Պուտինի հետ հանդիպման անհրաժեշտության մասին

Aug 19, 2021
1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ուկրաինացի բանտարկյալների ազատման հարցը փակուղի է մտել: Նրա կարծիքով՝ միակ ելքը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: «Ցավոք այս հարցը փակուղում է: Այսօրվա դրությամբ ՌԴ նախագահի հետ ուղիղ բանակցություններից բացի, բանտարկյալների ազատման հարցով այլ ելք չեմ տեսնում: Հնարավոր է, որ մենք կկարողանանք նոր որոշումներ ընդունել «Ղրիմի հարթակ»-ի շրջանակներում»,- հայտարարել է Զելենսկին՝ ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: Նա նաև նշել է, որ բանտարկյալներին վերաբերող հարցը բարձրացնում է բոլոր առաջնորդների մոտ՝ տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ: Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել երկրների ղեկավարներին, ովքեր պաշտպանում են Կիևին Ղրիմի հարցում, ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, փոխանցում է Риа Новости-ն: «Մենք պատրաստ ենք փոխանակումների և տարբեր այլ քայլերի՝ մեր քաղաքացիներին վերադարձնելու համար»,- ասել է Զելենսկին: Հիշեցնենք՝ խոսքը ուկրաինացի հարյուրավոր քաղբանտարկյալների մասին է, ովքեր ձերբակալվել են Ղրիմի տարածքում՝ անկարգությունների ժամանակ:

 
 
 

Comments


bottom of page