top of page

Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

May 21, 2021
1 min read

Կեսգիշերից հետո, ժամը 00։20-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ:

Կուսակցությունից հայտնում են, որ Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։

 
 
 

Comments


bottom of page