top of page

Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացվել է

May 21, 2020
1 min read

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Նա հանձնել է թեստը, որը բացասական է եղել»,- նշել է Մարտիրոսյանը։

Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս դեռ ինքնամեկուսացման մեջ է:

 
 
 

Comments


bottom of page