top of page

Զարմանահրաշ արքայանարինջը

Oct 29, 2019
1 min read

Արքայանարինջը հարուստ է վիտամիններով, ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն ուտելով՝ դուք.  

1. Հոգ կտանեք տեսողության մասին: Հասուն արքայանարինջը պարունակում է հսկայական քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը, կանխարգելում աչքերի ծերացումը:   2. Կպաշտպանեք թոքերը: Այդ նույն բետա-կարոտինը կհոգա ձեր շնչառական համակարգի մասին ու կկանխարգելի բրոնխիտի և պնևմոնիայի զարգացումը:

3. Կպահպանեք սիրտը: Արքայանարինջը պարունակում է բուսական շաքարներ և կալիում, որոնք շատ օգտակար են սրտամկանի համար, այն կայունացնում է արյան ճնշումն ու օգնում պայքարել հիպերտոնիայի դեմ:  

4. Արքայանարինջը նաև հիանալի միջոց է ստամոքսի հիվանդությունների դեմ:  

5. Հասուն արքայանարնջի պտուղներն ունեն հիանալի կպցնող ու հակաբակտերիալ ազդեցություն ունի, մաքուր միրգը դրեք վերքի կամ այրվածքի վրա և արագ ապաքինումն ապահովված է:

6. Այս միրգը հնուց օգտագործել են երիկամների և միզապարկի հիվանդությունների դեմ:  

7. Արքայանարնջի պտուղներում և տերևներում կան բազմաթիվ միկրոտարրեր (հատկապես շատ երկաթ կա) և վիտամիններ, ուստի դրանցից պատրաստված թեյն անեմիայի դեմ հիանալի միջոց է:

8. А և С վիտամինների մեծ պարունակության շնորհիվ արքայանարինջը բարձրացնում է դիմադրողականությունը սեզոնային մրսածության ժամանակ: Իսկ եթե արդեն հիվանդ եք, մի քանի օր շարունակ կոկորդը ողողեք մեկ բաժակ տաք ջրով բացված արքայանարնջի հյութով:  

9. Մեկ հասուն պտուղը ձեր օրգանիզմը կհարստացնի մագնեզիումով, որը հանգստացնում է նյարդերը և ամուր քուն ապահովում: Իսկ ֆրուկտոզան և գլյուկոզան կհոգա ձեր տրամադրության մասին:

 
 
 

Comments


bottom of page