top of page

Զախարովան՝ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով հայերի տեղաշարժի հնարավորության մասին

Feb 11, 2021
1 min read

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամնակ պատասխանել է Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով հայկական կողմի տեղաշարժի հնարավորության վերաբերյալ հարցին:

«Ղարաբաղցիների կյանքում այդ ճանապարհների պահանջվածության աստիճանի մասին առավել լիարժեք պատկերացում ունեն նրանք, ովքեր ապրում են այդ շրջանում, այսինքն՝ տեղում: Ենթադրում եմ, եթե վերոնշյալ երթուղիները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, տվյալ հարցը կարելի է ուղղել ՌԴ պաշտպանության նախարարությանը: Ես կօգնեմ դա անել: Հիշեցնեմ, որ 3 երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության վեցերորդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովվում է Լաչինի միջանցքով»,- ասել է նա:

 
 
 

Comments


bottom of page