top of page

Երևանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Եվրոպական երիտասարդական Պառլամենտ-Հայաստանի 9-ամյակին

Dec 20, 2021
1 min read


Դեկտեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Եվրոպական երիտասարդական Պառլամենտ-Հայաստանի 9-ամյակին։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել կազմակերպության գործունեության մասին իրազեկվածությունը, ինչպես նաեւ հաղորդակցության հարթակ ապահովել: Եվրոպական Երիտասարդական Պառլամենտը կրթական անկախ ծրագիր է, որը միավորում է երիտասարդների ամբողջ Եվրոպայից՝ խորհրդարանական մակարդակով ընթացիկ խնդիրները քննարկելու համար: Կազմակերպության գործունեությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հովանու ներքո։ ԵՄՊ-ն Եվրոպայի ամենամեծ երիտասարդական ցանցն է: Կազմակերպության հիմնական նպատակը որոշումների կայացման եւ դրանց իրականացման գործընթացին հայ երիտասարդների ներգրավվածության ապահովումն է: Հայաստանում ԵՄՊ-ի գործունեության ընթացքում իրականացվել են ավելի քան 120 կրթական ծրագրեր, որոնց մասնակցել են ավելի քան 10 000 հայ երիտասարդներ, ինչպես նաեւ աշխարհի ավելի քան 70 երկրներից 1000 ներկայացուցիչներ։

 
 
 

Comments


bottom of page