top of page

Երևանում տեխնոլոգիական ոլորտի մրցույթի մասնակիցները դրամական մրցանակներ են ստացել

Nov 24, 2021
1 min read


Նոյեմբերի 24-ին Երեւանում տեղի է ունեցել «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» մրցույթի առաջին փուլի հաղթողների վկայագրերի հանձնման արարողությունը։ Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։ Մրցույթի նպատակն է աջակցել հայաստանյան այն ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ: Մրցույթի հաղթողները (15) շուրջ 1 440 000 դրամի (մոտ 3000 դոլար) չափով մրցանակ են ստացել: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ թիմեր։ Նախատեսվում է, որ այս տարի կֆինանսավորվի եւս 30 ծրագիր։

 
 
 

Comments


bottom of page