Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը
Oct 22, 2021
1 min read

«Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սկսել է քաղաքում ծառերի սանիտարական էտման աշխատանքները: Յուրաքանչյուր ծառատեսակ ունի էտի իր սկզբունքը: Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքներն իրականցվում են մասնագետների ցուցումով և հսկողությամբ, որպեսզի սխալ էտը չխախտի բույսերի աճը, չհանգեցնի ծառերի հիվանդությունների խորացմանը: Անվտանգության ապահովման համար էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը: Այս աշնանը նախատեսվում է էտել մոտ 8000 ծառ, զուգահեռ կհատվեն անկենսունակ ծառերը։ Վերջերս համալրված ավտոպարկն ամբողջությամբ կկազմակերպի փայտանյութի տեղափոխումը մայրաքաղաքի բոլոր կետերից դեպի պահեստ։




Comments