Երևանում հնչեց Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան
Mar 25, 2021
1 min read

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ներկայացրեց 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկի՝ Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան։ Նվագախումբը նախորդ տարիներին դասական երաժշտության սիրահարներին է ներկայացրել նաև Շոստակովիչի 5-րդ‚ 8-րդ‚ 9-րդ սիմֆոնիաները։ Սիմֆոնիկ նվագախումբը 2017 թվականին Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում կատարել է նաև Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։




Comments