top of page

Երևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հուշարձանը

Oct 26, 2021
1 min read


Երեւանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հուշարձանը։ Համապատասխան որոշումը հոկտեմբերի 26-ին ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդի նիստում։ Հուշարձանը կտեղադրվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տարածքում։ Նշենք, որ Ալբերտ Ազարյանը Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի եւ Եվրոպայի կրկնակի, ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն է։

 
 
 

Comments


bottom of page