top of page

Երևանում ազդարարման շչակ է գործարկվելու

Feb 24, 2021
1 min read

2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու նախնական հրահանգավորում և ուսումնավարժության փորձ։ Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին՝ ուսումնավարժության ընթացքում և փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում` փորձի ժամանակ, գործարկվելու է ազդարարման շչակը։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը և հորդորում ենք չանհանգստանալ:

 
 
 

Comments


bottom of page