top of page

Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 457 մարդ

Dec 18, 2020
1 min read

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի տարածքից ավելի քան 450 մարդ է վերադարձել Արցախում իրենց տները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 457 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- նշված է հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ ավելի քան 41 հազար մարդ է վերադարձել Արցախ։

 
 
 

Comments


bottom of page