top of page

Երևանի քաղաքապետը հանդիպել է Լին Թրեյսիին

Apr 21, 2022
1 min read

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի եւ դեսպանատան միջեւ ձեւավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից: Այս մասին հայտնում են քաղաքապետանից։


Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթեւեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարեւորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երեւանում:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երեւանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաեւ նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:

 
 
 

Comments


bottom of page