top of page

Երևանի քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը

Dec 22, 2021
1 min read

Երեւանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու եւ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու քվեարկությունը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու կողմ է քվեարկել ավագանու 44 նդամ, դեմ է քվեարկել 10-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:

«Այսպիսով պետք է արձանագրել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախխագիծը ստանում է դրական արդյունք: Շնորհավորում եմ պարոն Սարգսյան»,-ասաց նիստը վարող «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը:

Սրան հետեւցին ծափահարություններ:

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

 
 
 

Comments


bottom of page