top of page

Երևանի նոր քաղաքապետի երդման արարողությունը

Dec 25, 2021
1 min read


Երեւանի քաղաքապետարանում այսօր` դեկտեմբերի 25-ին, Երևան քաղաքի ավագանու նիստ է տեղի ունենում, որի ընթացքում տեղի կունենա Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողություն: Արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ մԻրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի ավագանու նիստում Երեւանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցությունը անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին եւ քվեարկությամբ նոր քաղաքապետ ընտրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու կողմ է քվեարկել ավագանու 44 անդամ, դեմ է քվեարկել 10-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը: Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները:

 
 
 

Comments


bottom of page