top of page

Երևանի գովազդային վահանակների վրա Իրանին և Իտալիային գոտեպնդող հոլովակներ կլինեն

Mar 25, 2020
1 min read

Երևանի գովազդային վահանակների վրա այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող Իտալիային և Իրանին գոտեպնդող հոլովակներ կլինեն «Ամեն ինչ լավ կլինի» գրառումով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է։ Վարակվածներից 14-ն ապաքինվել և դուրս է գրվել։

 
 
 

Comments


bottom of page