Երևանի ավագանու նիստում որոշվել է լուծարել «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ը
Apr 19, 2022
1 min read

Երեւանի ավագանու ապրիլի 19-ի նիստում որոշվել է լուծարել «Երեւանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ը։ Որոշման մեջ ասվում է, որ ՀՈԱԿ-ն ըստ էության կատարում է նույն աշխատանքը, ինչ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինը։ ՀՈԱԿ-ի լուծարումից հետո նույն գործառույթներն ավելի քիչ աշխատողներով (11՝ 16-ի փոխարեն) կիրականացնի վերոնշյալ բաժինը։ Բաժնի պետ Վահագն Դավթյանը հույս է հայտնել, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցները կարող են շարունակել օգտակար լինել այլ հաստատություններում սպորտի զարգացման գործում։




Comments