top of page

Երևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում

Mar 17, 2020
1 min read

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է. Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները և համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը:

 
 
 

Comments


bottom of page