top of page

Երևանի ավագանին մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչել է Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով

Sep 8, 2020
1 min read

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:


«Եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Բեկ Թեմուրյանը Հայաստանի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր»,- գրել է Կարապետյանը:

Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունը կկրի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցը:

 
 
 

Comments


bottom of page