top of page

Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Jan 28, 2022
1 min read


Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 10 վարչական շրջանների ղեկավարների վերանշանակել է իրենց պաշտոններում։ Այսպիսով՝ Երևանի 10 վարչական շրջանների ղեկավար կազմը հետևյալն է․ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է Անդրանիկ Գասպարյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն է Սասուն Մկրտումյանը Ավան վարչական շրջանի ղեկավարն է Արա Դանիելյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է Արամ Դանիելյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Սաշա Կատվալյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է Ավետ Պողոսյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է Սուրեն Ղամբարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարն է Էդմոնդ Ղազարյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն է Ռազմիկ Մկրտչյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է Կարեն Հակոբյանը։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2021-ի սեպտեմբերին։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը։

 
 
 

Comments


bottom of page