«Երևան» ջոկատը վերադարձել է Արցախից. Հայկ Մարությանը լուսանկար է հրապարակել
Nov 19, 2020
1 min read
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ «Երևան» ջոկատը վերադարձել է Արցախից:

«Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երևան» ջոկատը, հրամանի համաձայն, վերադարձավ Արցախից։ Ջոկատը Երևանից մեկնեց նոյեմբերի 1-ին, Արցախում բուն մարտական ծառայության անցավ նոյեմբերի 7-ից։ Շնորհակալ եմ բոլոր կամավորականներին, զինակից ընկերներիս՝ բարեխիղճ ծառայության համար։ Տոկունություն և համբերություն մեզ բոլորիս»:





Comments