Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթը հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով
Jan 6, 2022
1 min read

«Արմենիա» ավիաընկերության այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ «Արմենիա» ավիաընկերությունից հայտնում են, որ Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով)։ «Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը՝ ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»,-նշում են ընկերությունից։




Comments