top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել


ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Մրցույթի անվանումը ` «TUR-12, Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում» 1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրավասու մասնակիցներին առաջարկում է ներկայացնել կնքված փաթեթներ` «Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում» անվանումով շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցելու համար: Որակավորման պահանջները ներառում են. ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկում հաջողությամբ կատարված 2.498.000.000 ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ, բ/ վերջին հինգ տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագիր` ասլֆալտաբետոնե ծածկույթով ճանապարհների կառուցման կամ վերակառուցման: Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 1.232.250.000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր` առնվազն 2.464.500.000 ՀՀ դրամ, գ/ նվազագույնը 274.000.000ՀՀ դրամի իրացվելիք միջոցներ և/կամ վարկային գիծ, դ/ որպես պայմանագրի շնորհման նախապայման` հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում» լիցենզիա` «Տրանսպորտային» ներդիրով։ Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի միջոցով` համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչխորհրդատվական ծառայությունների գնում` ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» հունվար 2011թ., վերանայված հուլիս 2014թ.«Գնումների ուղեցույցներ»: Բացի այդ` խնդրում ենք ծանոթանալ նաև 1.6 և 1.7 ենթակետերի հետ, որոնք սահմանում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը` շահերի բախման մասով: Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020թ. օգոստոսի 10՝ ժամը 10:00: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։ Բոլոր առաջարկները պետք է ուղեկցվեն մրցույթի ապահովման հայտարարագրով: Կից ներկայացնում ենք նաև անհրաժեշտ հղումները, որոնք կօգնեն մրցույթին մասնակցելու գործում: www.gnumner.am

http://www.gnumner.am/website/images/original/TUR%2012%20advert.rar

http://www.atdf.am/hy/Procurement

https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6286355

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page