top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երկրում սոցիալ-տնտեսական ծանր դրություն է, մարդիկ հիասթափված են. Անի Սամսոնյան


«Երբ մենք իշխանական գործընկերներին ասում էինք՝ ԱԺ եկեք, քվորում ապահովեք, քննարկենք փաստաթուղթը, չէին գալիս, բայց մարդիկ պատրաստ են գնալ եւ քվորում ապահովել մի նիստում, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը։ Ես չեմ հասկանում՝ սա՞ է այսօր մեր խնդիրը, ինչ-որ մեկին մանդատից զրկելու հարցն ո՞ւմ է դա հետաքրքրում»,- Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մարդկանց փողոց դուրս գալու հարցին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ երկրում սոցիալ-տնտեսական ծանր դրություն է, մարդիկ հիասթափված են. «Մարդիկ հավես չունեն եւ որքան կարող են դուրս գալ եւ պահանջել իշխանության հրաժարականը, բացի այդ կան զինված խմբեր, մարդիկ վախենում են դուրս գալ, սա այլեւս այն անվտանգ Հայաստանը չէ»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page