top of page

Երկրորդ փուլ նշանակում է հնարավորություն տալ թշնամուն մեր սահմաններով շարժվել առաջ. Մարուքյան

Jun 8, 2021
1 min read

«Երկրորդ փուլ նշանակում է հնարավորություն տալ թշնամուն մեր սահմաններով շարժվել առաջ։ Ես չեմ պատկերացնում երկրորդ փուլ, եթե լինի, մի արհավիրք էլ դա է։ Երբ կա 45 % չկողմնորոշված ընտրողներ, այս ընտրողները կարող են փոթորիկ անել ընտրությունների օրը։ Եթե դա տեղի ունենա, երկրորդ փուլի հարց չի առաջանա»,-այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Մալաթիա-Սեբիաստի վարչական համայնքում քարոզարշավի սկսվելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօր կուսակցությունից մի խումբ քարոզարշավ է անցկացնելու Սիսիանից դեպի Վայոց ձոր, ապա՝ Արարատի մարզ, իսկ վաղն ինքը կմեկնի Կոտայքի մարզ և հանդիպումներ կունենա Վանաձորում։

 
 
 

Comments


bottom of page