Երկրաշարժից փլուզման ահազանգեր չեն եղել. հնարավոր վնասները ճշտվում են. Շիրակի մարզպետ
- Jul 11, 2022
- 1 min read

Առավոտյան ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցված հերթական երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Նա մասնավորապես, նշել է. «Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ`այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։ Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»:







Comments