top of page

Երկրաշարժի հետևանքով հանրապետության բժշկական կենտրոններ է դիմել 25 քաղաքացի

Feb 13, 2021
1 min read

Փետրվարի 13-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:

 
 
 

Comments


bottom of page