top of page

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. Ան

Feb 13, 2021
1 min read

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Հարգելի' քաղաքացիներ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետեւանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:

Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,- հայտնում է նախարարությունը։

 
 
 

Comments


bottom of page