Երկրաշարժ է եղել, որի հետևանքով 6 մարդ է մահացել
Jul 17, 2019
1 min read

Կիրակի Ինդոնեզիայում տեղի ունեցած 7.3 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի: Այս մասին գրում է Jakarta Post-ը:
Աղբյուրի տվյալներով՝ 5 մարդ զոհվել է շինությունների փլուզման հետևանքով, ևս մեկը՝ տարհանման ժամանակ:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Լայվույ բնակելի տարածքից 102 կիլոմետր հյուսիս-արևելքում՝ Հալմահերա կղզում:
Հյուսիսային Հալմահերայի տարածքում հայտարարված է արտակարգ դրություն, որը կշարունակվի մինչև հուլիսի 21-ը:




Comments