top of page

Երկուշաբթի, ժամը 18։00-ին, Արաբկիրի Պրահայի այգու մոտից կմեկնարկի ընդդիմության անհնազանդության երթը

Feb 20, 2021
1 min read

Երկուշաբթի՝ ժամը 18։00-ին Արաբկիրի Պրահայի այգու դիմացից սկսվելու է Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության երթը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիայի ավարտին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը (ֆոտոռեպորտաժ)։ «Սա տարբերվելու է մեր մյուս արժանապատվության ակցիաներից, որովհետև սա լինելու է անհնազանդության ակցիա։ Երկուշաբթի օրվանից ամեն օր առանց դադարի մայրաքաղաքում, հետո մարզերում, անգամ ամենահեռավոր գյուղերում լինելու են ակցիաներ։ Առանց շտապելու և առանց հապաղելու հասնելու ենք չարիքի կառավարության հեռացմանը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

 
 
 

Comments


bottom of page