top of page

Երկար ժամանակով գազ չի լինելու․ «Գազպրոմ Արմենիա»

Aug 8, 2021
1 min read

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի և Նոր Գեղի գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արևշատ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

 
 
 

Comments


bottom of page